1. Քանի դեռ ապրում եք, ամեն ինչ հնարավոր է
Հանձնվելու միակ հարգելի պատճառը մահն է։ Քանի դեռ դուք առողջ և ազատ եք, դուք կարող եք օգտագործել բոլոր հնարավորությունները՝ վերջնական հաջողության հասնելու համար։
2. Իրատե՛ս եղեք
Հենց առաջին անգամից ինչ-որ բան յուրացնելու հավանականությունը փոքր է։ Ամեն ինչ սովորելը ժամանակ է պահանջում, որի ընթացքում դուք սխալներ կգործեք։ Օգո՛ւտ քաղեք ձեր սխալներից։
3. Դուք ուժեղ եք
Դուք ավելի ուժեղ եք, քան ինքներդ կարծում եք։ Մի փոքրիկ անհաջողությունը չի կարող կանգնեցնել ձեզ հաջողության հասնելու գործընթացում։
4. Դրսևորե՛ք ձեզ
Եթե դուք չեք ուզում հայտնի լինել, ինչպես մեկ ուրիշը, ուրեմն դուք հանձնվում եք։ Ցո՛ւյց տվեք աշխարհին՝ ով եք դուք. դրանով նաև ինքներդ ձեզ դա ցույց կտաք։ Դուք կարող եք և կհասնեք նրան, ինչին ձգտում եք։
5. Արվե՞լ է դա նախկինում
Եթե որևէ մեկը կարողացել է, կարող եք նաև դուք։ Եթե նույնիսկ աշխարհում միայն մեկը կարողացել է անել այն, ինչին դուք եք ձգտում, ուրեմն դա բավարար պատճառ է չհանձնվելու համար։
Շարունակությունը՝ լսիր հոլովակում