Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի (ռուսերեն՝ Владимир Семёнович Высоцкий, հունվարի 25, 1938 – հուլիսի 25, 1980), ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան, որ մեծ հետք է թողել ռուսական մշակույթում։ Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։


Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում։ Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։


Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի "Համլետ") դերում։ 1964 թվականից՝Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։


1970-ին համերգներ է տվել Հայաստանում,ամուսնացած է եղել Մարինա Վլադիի հետ։

 

 

Նարինե Ավագյան