«Պատկերացրեք՝ կյանքը խաղ է' կազմված 5 գնդակների աճպարարությունից. դրանք են՝ աշխատանք, ընտանիք, առողջություն, ընկերներ և հոգի։ Ձեր խնդիրն անընդհատ այդ գնդակները վերևում պահելն է։


Դուք կհասկանաք, որ աշխատանքի գնդակը ռեզինե է. եթե հանկարծակի այն գցեք, նորից վեր կբարձրանա։


Իսկ մնացած 4 գնդակները' ընտանիքը, առողջությունը, ընկերները և հոգին, ապակե են: Եվ եթե դրանցից մեկը պատահաբար գցեք, այն անվերադարձ կփչանա՝ կխազխզվի, կճաքի, լուրջ կվնասվի կամ էլ ջարդուփշուր կլինի: Այն երբևիցե չի լինի այնպիսին, ինչպիսին առաջ էր: Դուք պետք է դա գիտակցեք և փորձեք այնպես անել, որ դա տեղի չունենա։


Աշխատեք առավելագույն արդյունավետությամբ աշխատանքի ժամանակ և ժամանակին տուն վերադարձեք: Անհրաժեշտ ժամանակ հատկացրեք Ձեր ընտանիքին, ընկերներին և լիարժեք հանգստին:


Արժեքն արժևորվում է միայն այն ժամանակ, երբ այն գնահատում են»։

 

 

Իմացիր Ավելին