Բուղարիայի հայ համայնքը մեծապես հզորացավ Սամուել Կոմսաձագի թագավորության ժամանակ: Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ Սամուելը Հայաստանի Դերջան գավառից էր: Սկզբում նա եղբոր հետ ծառայում էր բյուզանդական բանակում, հայկական մի զորամասում, որը Վասիլ Բ-ի (ազգությամբ հայ Բարսեղ Բ Բուլղարասպան) հրամանով տեղափոխվում է Թրակիա' բուլղարների դեմ կռվելու համար: Տեսնելով տեղացիների հանդեպ իրագործվող գազանությունները' նա եղբոր հետ ապստամբում է հույների դեմ եւ անցնում բուլղարների կողմը:

 

 

Քաջությամբ ու նվիրվածությամբ ծառայելով բուլղարական բանակում' Սամուելը շահում է ազնվականության ու բնակչության վստահությունը եւ դառնում Բուլղարիայի թագավոր: Մակեդոնիայի Բրեստա շրջանի Կերման գյուղում գտնվել է Սամուելի գերեզմանաքարը, որի վրա հունարեն արձանագրությունից երեւում է, որ նրա հոր անունը Նիկողայոս է եղել, մորը' Հռիփսիմե, եղբորը' Դավիթ: Սամուելի հայ լինելու մասին է վկայում նաեւ բուլղար պատմաբան, պրոֆեսոր Կ. Քացարովը ( տես' Կ. Քացարով, Պատմական կապեր Պուլկարիո եւ Հայաստանի միջեւ, «Մասիս» տարեգիրք, 1934թ., էջ 243 ): Բուլղարահայ պատմաբան Ն. Գասապյանը գրում է, որ Սամուելի գրեթե ամբողջ սպայակույտն ու զինվորականները հայեր էին:

 

 

Հայտնի է նաեւ, որ արքան աղջկան ամուսնացրել է հայ իշխան Գրիգոր Տարոնեցու որդու' Աշոտի հետ եւ նրան տվել զինվորական բարձր պաշտոն: Սամուելի թոռան' Պետրու Դիլյանոսի, Բյուզանդիայի դեմ գլխավորած ապստամբությունը' բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է:
Ժամանակագիրները Սամուելին անվանել են «անհաղթ եւ արդար տիրակալ», «հայրենիքի ու ժողովրդի անմնացորդ նվիրյալ»:

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ