Իսրայելական պետական 10-րդ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Բին Դավիդը հայտարարել է, որ Թել Ավիվի իշխանությունները Հիզբոլլահի ու Իրանի հետ համատարած պատերազմից խուսափելու նպատակով դիմել է ՌԴ միջնորդությանը:
Հիշյալ մեկնաբանի փոխանցմամբ, Իսրայելը իր բոլորը կապերը ի գործ է դրել, որ Մոսկվայի միջոցով խաղաղության կոչեր փոխանցել Իրանին ու Հիզբոլլահին, նրանց ասելով, որ Սիրիայի Ղանիթրե շրջանում կատարած հրթիռակոծումը ինքնապաշտպանական նպատակով է եղել ոչ թե համատարած պատերազ սկսելու պատգամ:
Հիշեցնեմ, որ օրեր առաջ Իսրայելի բանակը հրթիռակոծեց Սիրիայի հարավում գտնվող Ղանիթրե շրջանը, որի արդյունքում զոհվեցին Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար Ալլահդադին, Հիզբոլլահի զոհված հրամանատար Էմադ Մուղնիեի որդին՝ Ջիհադ Մուղնիեն ու Հիզբոլլահի մի քանի այլ բարձրաստիճան հրամանատարներ:
Հիշյալ հարձակումից հետո Հիզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահը դիմելով Իսրայելի իշխանություններին կոչ էր արել պատրաստել երկրի բոլոր ապաստարանները, որովհետեւ դրանց կարիքը շուտով զգալու են:
Արթին Առաքել