Աստիճանաբար ավելի ու ավելի եմ համոզվում, որ Պերմյակովը ուղղակի մասնակից է, հանցակից կամ ներկա գտնվողներից մեկը Ավետիսյանների սպանդի, սակայն հանցագործը կամ միակ հանցագործը չէ: Ու սկսում եմ ակամա հիշել Բեսլանի դեպքերը, հիշել այդ դեպքերի հետ կապված որոշ կարծիքները, որոնք հետագայում ուղղակի արգելվեցին Ռուսաստանում: Ասածս ինչ է. աղմկահարույց սպանությունը աշխարհաքաղաքական մեծ խաղացողի համար լավագույն առիթներից է կամ սեփական դիրքերը որոշակի տարածքում ամրացնելու, կամ հակառակորդին այդ տարածքում թուլացնելու համար: Գուցե ամեն բան շատ ավելի պարզ է ու գռեհիկ, քան կարծում ենք, գուցե ուղղակի գործ ունենք արյան հոտ առած ու արյան ծարավ գիշատիչ հրեշի հետ, սակայն չենք բացառում նաև, որ գուցե կազմակերպիչն այնպիսի մեկն է, ում այդպիսին լինելը մեր համար համազգային հիասթափության առիթ կարող է դառնալ: Ամեն դեպքում պատահական չէին՝

 


ա Ավետիսյանների սպանդը
բ. սահմանի լարվածությունը հայկական երկու հանրապետություններում
գ. Թուրքիայի հնարավոր անդամակցության ցանկության հայտնումը ԵՏՄ-ին
դ. Անկարայում ղազախական դեսպանի ասուլիսի ժամանակ արված հայտարարություն ռևերանսը այդ հայտարարությանը
ե Բեռլինի ձգտումը Ղարաբաղյան կենֆլիկտի լուծման մեջ մասնակցություն ունենալու /Գերմանիան ունի վեց միլիոնանոց բավականին հզոր ու կազմակերպված թուրքական համայնք, որը ակտիվ լոբբիզմով զբաղվում է, երբ հարկը պահանջում է/:
Ավելի շատ սա բազմակի խաղ է ներկայացնում իրենից ու մի խմոր է, որը դեռ շատ ջուր կվերցնի, ինչպես ասում են:

 

 

Արմեն Գրիգորյան