Թուրքիայում իրավիճակը կարող է լրջորեն սրվել: Քրդաբնակ Դիարբեքիրում տագնապ է հայտարարվել, քանի որ Ջիզրեյում արդեն մեկ ամիս տևող զարգացումները կարող են տեղափոխվել նաև այդտեղ: Իսլամամետ, քրդական «Ազատության պահանջ» (HÜDA PAR) կուսակցությունը հայտարարություն է տարածել Դիարբեքիրում զանգվածային երթի ու ցույցի անցկացման մասին' ընդդեմ ֆրանսիական «Շարլի Հեբդո» ամսագրի հրապարակումների:

 

 


Նման ակցիայի անցկացումը կարող է վերածվել արյունալի բախումների HÜDA PAR-ի և «Քրդստանի բանվորական կուսակցության» ու դրա համակիրների միջև: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին քրդաբնակ Ջիզրեի շրջանում երկու այդ ուժերի միջև սկիզբ առած բախումները, կարծես, չեն հանդարտվում մինչև օրս և լարվածությունը պահպանվում է: Գավառում մտցվել են հատուկ նշանակության ուժեր, որոնք փորձում են վերահսկողության տակ պահել իրավիճակը: Գրանցված բախումների հետևանքով 8 հոգի սպանվել էր, այդ թվում' 4 երեխա:

 


Դիարբեքիրում նման երթի անցկացումը ևս կարող է դուրս գալ վերահսկողությունից և քաոսային իրավիճակի հանգեցնել:

 

 

 

 

Լևոն Հովսեփյան