Ադրբեջանի քաղաքական հովանավորը Թուրքիան է։ Հենց պաշտոնական Անկարան է մղում Բաքվին նման գործողությունների։ Վերջնական պայմանավորվածություններն էլ մի քանի օր առաջ են ձեռքբերվել' Ալիևի Թուրքիա այցի ժամանակ։
Նպատակը պարզ է' տարածաշրջանում քաղաքական այնպիսի գործընթացներ սկսել, որոնց ֆոնին Ցեղասպանության 100-ամյակը պարզապես աննկատ անցնի։ Հաշվարկն էլ է պարզ. նրանք վստահ են, որ հայկական կողմը բոլոր դեպքերում պատերազմ չի սկսի։ Այսինքն' լայնամաշտաբ պատերազմի հնարավորությունը բացառում են (որովհետև իրենք էլ դրան պատրաստ չեն)։
Եվ եթե մենք իսկապես պատերազմ չենք ուզում, ուրեմն «ոչ համաչափ» պատասխան այլ ոլորտում պետք է տրվի։ Թուրք-ադրբեջանական ծրագրերը խառնող և իրավիճակ փոխող քայլ է անհրաժեշտ։ Ես նման քայլի երկու հնարավորություն եմ տեսնում այս պահին' ա) բանակցությունները շարունակելու համար Ադրբեջանին նախապայմաններ առաջադրել և/կամ բ) ճանաչել Արցախի անկախությունը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան