Վստահ եմ, որ այս անգամ էլ ազգովի կհամախմբվենք և կլինենք միասնական: Վստահ եմ, որ այս անգամ էլ ուշադրություն չենք դարձնի բամբասանքներին և ապատեղեկատվություններին. անցած տարվա փորձից բոլորն են հասկանում, որ այն ասեկոսեները սուտ էին, որ ՊՆ ն մեզ չի խաբում: Հատկապես մեր սփյուռքի հայրենակիցները պետք է լինեն զգոն և չհավատան թշնամու տարածած ապա տեղեկատվությանը. հուլիս-Օգոստոս ամիսներին էլ սփյուռքում լուրեր էին տարածել, որ ամեն օր հարյուրավոր զոհեր ունենք, բայց տեսաք, որ սուտ է սիրելի սփյուռքահայ քույրեր և եղբայրներ, ուստի հավատացեք միայն ՊՆ տված ինֆորմացիային: Վստահ եմ, որ ԶԼՄ ները ևս չեն տարածի չճշտված լուրեր. գիտակցում են, որ սահմանը պահող քաջերին ամուր թիկունք է պետք:
Տիգրան Մկրտչյան