Սահմանային իրավիճակը լարված է ու այդ ամենը ուղեկցվում է նաև ինֆորմացիոն պայքարով: Հիմա խնդրանքս բոլոր անհատ մարդկանց և լրատվականներին:
1,Մի տարածեք այնպիսի ինֆորմացիա, որը դուք լսել եք ձեր մորքուրի տղուց կամ հարևանի կնգանից, դրանք ասեկոսեներ են, որոնք հետագայում դառնում են լուրջ քննարկումների առարկա և հավաստի ինֆորմացիան խառնվում է ասեկոսեների հետ:
2,Վտսահեք բացառապես պաշտոնական աղբյուրներին, որովհետև այս պահին միակ ճիշտ ինֆորմացիայի կրողը նրանք են:
3, .AZ-ով վերջացող կայքեր մի այցելեք և այնտեղի նյութերը մի տարածեք ներսում, սա ևս ապատեղեկատվություն է, քանի, որ նրանք ամեն ինչ անելու են, որ այս իրավիճակում էլ ավելի խառաշփոթ ստեղծեն մարդկանց մեջ:
Աստված պահապան էս ազգին
Էդգար Խաչատրյան