Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին այսօր ներկա է գտնվել Իրանի Սիրջան քաղաքում, օրեր առաջ Սիրիայի Ղանիթրա շրջանում Իսրայելի հարձակման արդյունքում զոհված իրանցի հրամանատար Ալլահդադիի հուղարկավորությանը: Սուլեյմանին Սիրջան այցելելվ ժողովրդի կողմից ջերմ ընդունելության է արժանացել:
Ինչպես գրել էի օրեր առաջ, Իսրայելի հեռուստաալիքները հաղորդել էին, որ Ղասեմ Սուլեյմանին վիրավորվել է Իրաքի Սամերա քաղաքում, որը հերքվեց Իրանի կողմից:

 

 


Նշելի է, որ Լիբանանական «Ալ Ախբար» օրաթերթը հայտարարել է, որ 10 օր առաջ Ղասեմ Սուլեյմանին Դամասկոսից մեկնել է Լիբանան ու հանդիպել «Հիզբոլլահի» ղեկավարների հետ: «Ալ Ախբարի» մեկնաբանությամբ, հիշյալ հանդիպումը զուգադիպել է Իրանի դիվանագետների այն հայտարարությանը, որ միջուկային բանակցությունների շուրջ դրական առաջընթաց է ենթադրվում, որի մասին անգամ Վաշինգտոնը տեղեկացրել է իր դաշնակիցներին՝ Ռիադին ու Թել Ավիվին:

 

 

 

Արթին Առաքել