Էս վերջին օրերի իրադարձությունների ժամանակ զգացի, որ Ֆեյսում առավել ակտիվ շրջանառվող կարծիքներից տարբեր կարծիքներ ունեմ :
Շրջանառվող տեսակետ 1.Պերմյակովին պետք է դատի ՀՀ դատարանը, դա արժանապատվության հարց է:Ինձ համար թե ում կողմից պետք է դատվի Պերմյակովը ոչ թե արժանապատվության հարց էր այլ օրենքի:Երբ լսում էի տարբեր իրավաբանների կողմից այս հարցով օրենքի մեկնաբանություններ իդեպ այդ իրավաբանների ոչ գիտելիքի և ոչ էլ բարոյական կողմի վրա չեմ կասկածել տեսնում էի, որ օրենքի առումով էդպես էլ միանշանակ չի, որ Պերմակովին պետք է դատի ՀՀ դատարանը:

 

 

 

Եվ ամենակարևորը ինձ համար դա Պերմյակովի կամ այլ մեղավորների պատժելիության հարցն էր այլ ոչ թե ով կքննի գործը:Պարզ է, որ ՖԲՌ-ը չէր քննելու այլ ՀՀ և ՌԴ համապատասխան մարմինները և առանց մեկ մեկու օգնության իրենք չեն կարող այս գործը լիարժեք քննել:Հետևաբար էն գլխից պարզ էր, որ ՀՀ համապատասխան մարմինները չեն կարող միայնակ, անկախ և լիարժեք քննեն հանցագործությունը:Շրջանառվող տեսակետ 2.Պետք է սգո օր հայտարարվեր:

 

 

Էլի դրա իմաստը չեմ տեսնում այս ինչքան էլ ծանր, բայց դեռևս լիովին չբացահայտված սպանության առթիվ :Եվ պետական սգի օրը ավելի քաղաքական կոնտեքստ ունի օրինակ Ապրիլի 24-ը Ցեղասպանության դեմ լինելու կամ Պահանջատիրության մեսիջ, կամ Ֆրանսիայի դեպքում իսլամ ծայրահեղականության և մամուլի ազատության դեմ հանրության համախմբան, բայց էս դեպքում ոչ դեռ հանցագործության մոտիվն է պարզ ոչ էլ շատ բաներ, որը պետք է լիներ այդ սգի օրվա մեսիջը:

 

 

Գուցե թե սգի օրը էմոցիոնալ լիցքաթափման դեր խաղար, բայց դա էլ էդպես միանշանակ չի:Շրջանառվող տեսակետ 3. ՀՀ-ում .Ռուսական բազան պետք է հանել:Դա քննարկելիք հարց է ու հեչ միանշանակ չի, որ դա բխում է Հայաստանի շահերից, բայց եթե դա կապվում է այդ հանցագործության հետ ապա դա նույն է թե որևէ ոստիկանի կողմից կատարված հանցագործությունից հետո ասես թե ոստիկանությունը Հայաստանում պետք է լուծարել:Էլի կան լայն շրջանառության մեջ գտնվող տեսակետներ որոնց հետ համաձայն չեմ, բայց սահմանափակվեմ այսքանով:

 

 

Ապրես Զոհրաբյան