Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան իր նախագահական պաշտոնի ավարտից առաջ, որպես հրաժեշտի արարողություն, նախօրեին ընդունել է հայկական համայնքի աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում նա համաձայնել է հանդես գալու որպես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողությունների համակրգող հանձնաժողովի պատվավոր անդամ: Նա նշել է, որ իր այս քայլը, անշուշտ, վրդովմունք կառաջացնի Թուրքիայում, սակայն ժամանակն է, որ Թուրքիան քաջություն ցուցաբերի եւ ընդունի կատարած բարբարոսությունները:
Մուխիկան հիշեցրել է նաև, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որը ճանաչել է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի Ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը Թուրքիայի ներկայիս տարածքից:
Վրեժ Հովսեփյան