Էդիտ Կիրխմայերը ծնվել է 1908 թվականի հունվարի 22-ին: 40 տարուց ավելի է, ինչ կինը զբաղվում է բարեգործությամբ: Նա սկսել է օգնել մարդկանց դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Էդիտը հեշտությամբ է յուրացնում նոր տեխնոլոգիաները, 88 տարվա փորձառու վարորդ է, իսկ 3 տարի առաջ գրանցվել է Facebook սոցիլական կայքում: Սոցցանցում նույնիսկ փոքրիկ փոփոխություն մտցնելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նոր օգտատերը կարողանա նշել իր տարիքը:
Բարեգործական կազմակերպությունը, որի հետ համագործակցում է Էդիտը, օգնում է կարիքավոր մարդկանց անվճար բուժօգնություն ստանալ: