Գյումրու ողբերգական դեպքերից հետո, շատերը սկսեցին դիվիդենտներ հավաքել:Այնպիսի հարցեր էին շահարկում , որոնք տեղին չէին: Բաժանել էին պատգամավորներին ըստ կուսակցական պատկանելիություան ու քաղաքական ուժերով իրար էին բզկտում:


Ըտենց լավ չի հուղարկավորության ժամանակ ամեն մեկդ ձեր դրոշը վերցնեիք գնայիք, որ ներկա ստանայիք: Մի քիչ մտածեք ինչ եք անում: Գյումրու ընդհարման ժամանակ, ոչ թե ԲՀԿ ական պատգամավոր Մարտուն Գիրգորյանն էր խոսում, այլ խոսում էր ազգի համար սրտացավ Հայ ու Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիրգորյանը: Համոզված եմ այդ պահին նա իր կուսակացական պատկանելիությանը չէր նայում:


Սա էկավ հուղարկավորությանը, այ էն մեկը չեկավ: Ես ինքս չեմ եղել, որովհետև փոքրին այդպես լուռ քնած իր հավիտենական անկողմնում չէի կարող նայել: Նույնիսկ ամենածանր բանը ուզում եք դարձնեք մեկդ մյուսին ինչ-որ բան ապացուցելու հարթակ: Ամոթ է:


Այդ օրը, երբ իմացա երեխան մահացել է ինձ շատ հարազատ մարդու ծնունդ էր, զանգել եմ լացս խեղդելով չեմ կարողացել շնորհավորել, այլ ընդամենը զրուցել ենք, որ ես մի քիչ ուժ հավագեմ: Իր ծնունդն էր, բայց ինքն էլ ուրախ չէր: Ազգը տխուր էր ու պղտոր ջրում ձուկ որսալը լավ չէ: Պղտոր ջրի ձկները թունավոր են կուտեք ու այլևս հետ չեն բերի ձեզ:

 

 

Էդգար Խաչատրյան