Միանգամից ասեմ, ես չեմ հավակնում քրեական փորձագետ լինելուն ու չեմ կարող միանշանակորեն պնդել այս կամ այն վարկածի վրա։ Մաքսիմումը, որ կարող եմ անել՝ ավելի շատ, կամ էլ ավելի քիչ հավատալ այս կամ այն վարկածին։ Ու ամենաարժանահավատ վարկածը ինձ համար հենց այն է, որ Պերմյակովը գործել է միայնակ՝ ինձ համար անհայտ մոտիվներով, իսկ ընտանիքը ամենևին պատահաբար ընտրված չի եղել։ Հանցակից ունենալու ու առավել ևս՝ պադստավկա անելու տարբերակները համարում եմ անհեթհեթություն ու բացատրեմ ինչու, անդրադառնալով էդ տարբերակներում կիրառվող արգումենտներին։
«Է՞շ էր, ինչի՞ էր իրա անունով շորերն ու զենքը թողնում հանցագործության վայրում»
Կարար տան ամեն միլիմետրը մաքրեր հետքերից, զենքը հետը վերցներ, շորերն էլ տաներ, բայց մեկ ա, ինքը լինելու էր հիմնական կասկածյալը, հենց պարզվեր, որ սպանության գիշերը ռուսական բազայում դասալիքության դեպք ա եղել ու դասալիքը իր հետ ունեցել է հենց այն տրամաչափի ու հենց այն տեսակի զենք, որով սպանվել է ընտանիքը։ Համաձայնվեք, Հայաստանում էդքան մարդ չեն ավտոմատով սպանում, այն էլ մի օրվա մեջ, որպեսզի Պերմյակովին միանգամից չդիտարկեին, որպես հիմնական կասկածյալ ու Պերմյակովը դա չէր կարող չիմանալ, ուստի շորերը թողել-չթողելը եղանակ չեն փոխում։
Զենքի մասով էլ ևս մի մոտիվ կարող էր ունենալ՝ այն թողնելու. կարար մտածեր, որ եթե զենքը հետը տանի՝ իրեն հայտնաբերելիս իրավապահները կարող են միանգամից զենք կիրառել, հետո նոր հարցեր տալ, իսկ ինքը մահանալ չի ուզում, թե չէ ինքնասպանություն կգործեր։
«Բա ո՞նց էր, որ բոլորն անկողնում էին մնացել»
Ժողովուրդ, երևի բոլորս էլ տեսել ենք Ավետիսյանների տան լուսանկարները։ Այն այդքան էլ մեծ չէ, երևի համապատասխանում է 2-3 սենյականոց բնակարաի՝ իր չափսերով։ Այսինքն՝ մի 60-70 քառակուսի մետր բնակտարածք։
Զինվորական նախնական պատրաստվածություն ունեցողը կարող է էդ տան բոլոր սենյակներով անցնել ու ամեն սենյակում մի քանի անգամ կրակել ընդամենը մի քանի վայրկյանում, եթե շտապելով անի ու քարը պայթի-տրաքի՝ մի 20 վայրկյանում, եթե անշտապ դա անի։
Պերմյակովի ասելով, առաջինը սպանել է ավագ Ավետիսյանների դստերը, հետո երկու հոգու, հետո էլի երկու/երեք հոգու (կարդացել եմ, որ Սերյոժայի քույրիկը մոր գրկում է եղել սպանվելու պահին), իսկ հետո միայն՝ Սերյոժային։
Փոքրիկ տան մեջ մեծահասակներին նա կարող էր սպանել ընդամենը մի քանի վայրկկյանների ընթացքում։ Բնականաբար, նրանք արթնացել են կրակոցների ձայներից, բայց մի հատ ինքներդ դատեք, թե որքանով ա մարդը ադեկվատ ու հեշտ կողմնորոշվում, երբ վեր ա թռնում գիշերվա կեսին, այն էլ կրակոցների ձայնից։
Չգիտեմ ինչեր դուք գիտեք, բայց քնաթաթախ մարդը, այն էլ շոկի մեջ, այն էլ վախեցած՝ որպես կանոն ադեկվատ չի գործում, կամ էլ ընդհանրապես չի գործում ու ընկնում ա ստուպռի մեջ, ուստի ես ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, որ Ավետիսյանները անկողինների մեջ են եղել։ Հանցագործությունը ժամերով չի շարունակվել, վիճակներն էլ ինքներդ կարող եք հասկանալ։
Վախի ու շոկի պարալիզացնող ազդեցությունը պատկերացնելու համար, բավական է հիշել նույն Գյյումրիի մոտ գտնվող Ջարդի ձորի պատմությունը, երբ մի քանի տասնյակ թուրք զինյալ մոտ հարյյուր տարի առաջ մի քանի հազար շիրակցու էր հերթով մորթել, թեև էդ մի քանի հազարը, որ դիմադրեր, հաստատ էդ մի քանի տասնյակ թուրքին թեկուզ առանց զենքի կսպաներ, բայց սուսուփուս սպասել էին իրենց բաժին սվինին։
Այլ փաստեր, որոնք խոսում են այն բանի մասին, որ հենց Պերմյակովն է արել ու արել է դիտավորությամբ
Արդեն անց է կացվել քննչական փորձաքննություն, արդեն հարցաքննվել են վկաներ ու արվել է մասնրամասն տեղզննում, որոնց արդյունքում Պերմյակովին հայկական կողմը ներկայացրել է մեղադրանք՝ 2 և ավել մարդկանց սպանության համար, որը նա ի դեպ ընդունել է։ Սա, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ փորձքննությունների ու հարցաքննությունների ժամանակ պարզվել են հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մեղադրանք առաջադրել։ Այսիսնքն՝ քննությունը վստահ է, որ Պերմյակով է եղել է հանցանքի վայրում ու իրականացրել է սպանություններ։
Ընդհանրապես, քննչական էքսպերիմենտի ժամանակ գործում են հետևյալ կերպ. կասկածյալը սկզբում ինքնուրույն ցույց է տալիս հանցանքի վայրը, հետո մանրամասն նկարագրում է իր գործողությունները, ընդհուպ մինչև վերջին դետալները։
Ես քննության նյութերին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ դատավարության ժամանակ, որը խոստացել են, որ բաց է լինելու, էդ փորձաքննության արդյունքները կհրապարակվեն ու միայն այն, որ Պերմյակովը կարողանա ինքնուրույն ցույց տա տան տեղը՝ արդեն կհերքի այն տարբերակը, որ իիրա գլխին սարքել են։
Իհարկե, այս ամենը չի բացառում դեռ ոչ մի բան, բայց անձամբ ինձ համար այս ամենում կա ևս մի հանգամանք, որը ստիպումը խի՜ստ կասկածել հանցակիցների ու պադստավկի տարբերակները... Իսկ ովքե՞ր են այդ տարբերակների ջատագովները ու հիմնական պաշտպանները... Կներեք, բայց անձամբ իմ տեսած մարդիկ էն գլխից էլ մեղմ ասած հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդներ են, ովքեր մեղմ ասած օբյեկտիվ կողմ չեն կարող լինել։
Չեմ բացառում, որ գուցե դուրս գա, որ իրենք իրոք իավացի են, բայց վերոնշյալ հանգամանքները ինձ ավելի տրամաբանական են թվում, քան ասենք ռուսոֆոբիայով, կամ էլ առանց ֆոբիայի, սակայն ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու (անկախ նրանից, թե ինչ վերնագիր են դնում դրա վրա) կողմնակիցների մտավարժանքները, որոնցում առանցքային են «Բա դուք ռուսներից ինչ էիք սպասում», «Ռուսը՝ թուրք ա» ու այլ ավելի շատ, կամ ավելի քիչ զգացմունքային փաստարկները։
Ամեն դեպքում, սպասենք քննության ավարտին ու դատին, գնահատականներ տալիս էլ՝ լինենք զգուշ ու խուսափենք շահարկումներից՝ առավել ևս, եթե դրանք քաղաքական, կա էլ անձնական մոտիվներ ունեն։
Կոնստանտին Տեր-Նակալյան