Թաթուլը արտագաղթեց. ուրախանանք, թե տխրենք՞՞՞ Այս է հարցը: Համացանցը խառնվել է իրար. չի հասկանում՝ ոնց ներկայացնի Թաթուլի «արտագաղթը»՝ տխրություն (որ Հայաստանից մարդ արտագաղթեց), թե ուրախություն (որ ևս մի ռաբիզ երգիչ էլ չի արտագաղթում): Իրականում Թաթուլը ոչ արտագաղթել է, ոչ էլ Հայաստանից ռաբիզ երգիչա գնացել. Թաթուլը, ինչպես իր մյուս «կոլլեգաները», փողի մարդ են, որտեղ շատ փող տան այնտեղ էլ կերգի... Իր նման երգիչները չի կարող մշտական բնակություն հաստատելուը հարց բարձրացնի, քանի որ եթե հիմա ռեստորաններից մեկը Հայաստանում ավելի շատ փող առաջարկի, ապա նա հաստատ կգա այստեղ ու կշարունակի իր գործունեությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ Թաթուլի Լոս գնալը պայմանավորված է միմիայն փող աշխատելու ու «թանկանոց հրավերի» հետ.... Ու հաստատ չեմ ընդունի էն խոսքը, որ դե երկիրը երկիր չի Թաթուլն էլ գնաց, որովհետև Թաթուլը ստեղ լավ էլ թիվ էր բռնում:
Էնպես որ հարգելի թաթուլաֆանատներ ու թաթուլազզվողներ, մի նեղվեք, ոչ էլ ուրախացեք՝ Թաթուլը էսօր Լոսա, Վաղը կարողա Ձեր հարսանիքին ներկա լինի:
Անկախ Հայաստան