Մենք պատերազմի նոր փուլում ենք: Փոքրիկ դիվերսիոն գործողություններով Ադրբեջանը սրում է իրավիճակը' միևնույն ժամանակ վախենալով լայնամասշտաբ պատերազմի վերսկսումից:
Տարին վատ է սկսվել, բայց վատը դեռ առջևում է, թշնամին կանգ չի առնելու: Բաքվում կարծում են(իրավացիորեն), որ մենք ազգ ենք, իրենք' ոչ, էթնոգենեզի գործընթացում գտնվող ցեղային միություն են, նույնիս դեռ չեն կողմնորոշվել մահմեդական աշխարհի շիա, թե սունի հատվածին են պատկանում:
Ազգի պարագայում ամեն մի զավակի կորստյան վիշտն անցնում է ազգի յուրաքանչյուր անդամի սրտով, ինչը չի կարելի ասել ցեղային-կլանային միությունների մասով:
Մենք հայ ենք ու ցավում ենք հայի համար, իրենք օղուզ-թուրք են, թաթ են, ուդին են, ավար են, լեզգի են, թալիշ են, բաքվեցի են... Իրենք թքած են ունեն իրար վրա ու մեկը մյուսի վիշտը չի կիսում, ինչն էլ Ալիևին հնարավորություն է տալիս դրանց բերել սահման ու առանց ափսոսալու հայկական գյուլլի բերան տալ...
Պատերազմի այս փուլի ալիևյան հաշվարկը հետևյալն է. սահմանին լարում ստեղծել, դիակներ ուղարկել Հայաստանի տարբեր մասերը, ինչը կմեծացնի ժողովրդի դժգոհությունն առ պետություն և բանակ, կառաջացնի վրեժի ծարավ: Իսկ որտեղ էմոցիաներն են, այնտեղ հաշվարկներն են տուժում:
Բաքվի տրամաբանությամբ ժողորդական հուզումը կստիպի պետությանը ռազմական արկածախնդրության գնալ, որը հղի է լրջագույն վտանգներով. հիմա ով առաջինը սկսեց պատերազմը, նա տանուլ է տալու, նրան խստագույնս պատժելու են գերտերությունները, սա Բաքվում ականջներին օղ են արել:
Ինչ է պետք անել ըստ իս? Միջազգային մակարդակով աղմուկ բարձրացնել, նվաճել միջազգային հանրության սրտերը: Միևնույնն է, այսպես, թե այնպես լայնամասշտաբ պատերազմից չենք խուսափելու, այդ օրը գալու է: Ուստի սահմանին եղած ամեն մի դիվերսիոն գործողության, դիպուկահարի ամեն մի կրակոցի մասին պետք է աղմուկ բարձրացնել, լացել ու պահանջել...
Սա է խաղի կանոնը, միայն այսպես կարելի է համաշխարհային հասարակական կարծիքը մեր կողմն ուղղելու պլացդարմ ստեղծել:
Պլացդարմ, ինչը լայնամասշտաբ պատերազմի դեպքում մեզ թույլ կտա դրանց Քուռ գետի ձախ ափը նետել' հիմնավորելով, որ գետի այն ափից չեն կարող անցնել ու դիվերսիա անել, մեր տղաներին սպանել: Գետի այն ափից դիպուկահար չի աշխատի: Հիշենք Աղդամի պատմությունը...
Չվհատվել, զինվել համբերությամբ, անվերապահ վստահել բանակին ու միջազգային մակարդակով աղմկել: Միայն այսպես է հնարավոր լինելու դրանց գետի այն ափը շպրտել ու բնական սահման հաստատել:
Դաժան է, բայց դիմանալ է պետք...
Միհրան Հակոբյան