- Ես ուղղակի դուրս եմ գալիս ափերից:
- Ի՞նչ է պատահել:
- Ինքդ դատիր՝ այստեղից ես դեռ պետք է գնամ համակուրսեցուս մոտ, տանեմ նրա կոնսպեկտները, որոնք իրեն շատ պետք են..... իսկ նա այնքա՜ն հեռու է ապրում:
- Լսիր, Դեմիա՛ն....
- Դե, ես ամեն ինչ գիտեմ, - ընդհատեցի նրան ես,- դու ուզում ես ինձ ասել, որ ես ոչինչ «չպետք է», որ դա ես անում եմ իմ ցանկությամբ, որ դա իմ ընտրությունն է և էլի նման բաներ.... ես գիտեմ:
- Անկասկած, դա քո ընտրությունն է:
- Այո, դա իմ ընտրությունն է, բայց ես ինձ պարտավոր եմ զգում:
- Շատ լավ: Ես չէի էլ կասկածում, որ դու քեզ պարտական ես զգում, և հասկանում եմ, թե ինչու: Բայց ես կասկածում եմ, թե դու գիտես, թե ինչու ես դու քեզ պարտական զգում:
- Ես գիտեմ, թե ինչու եմ ես ինձ պարտական զգում: Խուանը հրաշալի տղա է, և երբ ինձ ինչ-որ բան է պետք, նա միշտ ինձ օգնության է գալիս: Կարծում եմ՝ ես չեմ կարող մերժել նրան այդ հարցում:
- Գիտես, ամեն բան էլ դու կարող ես: Բայց բանը նրանում է...
- .... որ ինձ անհանգստացնում է , ինչ կմտածի իմ մասին Խուանը:
- Ոչ, ավելի վատ: Քեզ անհանգստացնում է, թե դու ինքդ ինչ կմտածես քո մասին:
- Ե՞ս: Ես ամոթ կզգամ:
- Կախված չէ նրանից, թե դու ինչ կզգաս կամ չես զգա՝ չցանկանալով տանել նրան կոնսպեկտները, միթե՞ դու արդեն ամոթ չես զգում, որ դու ալարում ես գնալ:
- Կարծում եմ,այո:
- Տեսնում ես, հենց դրանում էլ մեղքի զգացման խնդիրն է: Մարդկությունը տառապում է և թունավորում է իր կյանքը, որովհետև օրվա մեջ տասներկու ժամ իրեն մեղավոր է զգում իր սեփական գոյության առջև... իսկ մնացած տասներկու ժամը նա թունավորում է իր կյանքը ցուցումներով, որ նա պետք է աներ:
- Ա՜խ, ահա թե ինչ: Հիմա ես արդեն, իսկապես, ոչինչ չեմ հասկանում:
- Հնարավոր է, այդպես ավելի լավ է: Հնարավոր է, եթե դու ոչինչ չես հասկանում, դու շատ բան կարող ես սովորել:
Ես ուղղակի չէի տանում այնպիսի պահեր, երբ Խորխեն դառնում էր փիլիսոփայա- ծաղրական, իսկ ես չգիտեի, նա դա ասում էր ի՞նձ համար, թե իմ ներկայությամբ խորհրդածում էր մարդկության ճակատագրի մասին:
Ինչպիսին էլ, որ լինեն հարկադրված պատճառները, նա դա արել է իր համար, ինձ համար, կամ գիտության համար, կասեմ անկեղծ՝ նույնիսկ իմանալով, որ հետո դա ինձ անհրաժեշտ է լինելու, ես միևնույննն է ուզում էի գնալ: Ինձ այլևս ոչինչ պետք չէր՝ ո՛չ թերապիա, ո՛չ անձնային աճ, ոչի՛նչ: Միայն գնալ....
Միակ բանը, որ ինձ կանգնեցնում էր, դա միտքն էր, որ ես նման բան արդեն արել եմ: Բայց միայն ավելի վատ ստացվեց, որովհետև ես հենց այդպես էլ գնացի խառնաշփոթը գլխումս, և ինձ մոտ ոչինչ չստացվեց, մինչև ես ամեն ինչ չպարզեցի:
Այդ պատմությունը նա պատմում էր ամեն անգամ այն օրերին, երբ ես հայտնվում էի նման իրավիճակում, որպեսզի հիշեմ՝ որքան կարևոր է ամեն բան ավարտին հասցնել և որքան վտանգավոր է մոռանալ քո ուղեղը՝ չլուծված խնդիրների մտքերով:
Դզձեն-բուդիստ իշխանները վերադառնում էին անտառով վանք: Հասնելով գետին՝ նրանք տեսան մի կնոջ՝ պպզած ջրի մոտ և ուժեղ լաց լինելիս: Նա երիտասարդ էր և շատ գեղեցիկ:
- Ի՞նչ է պատահել, - հարցրեց նրանից մեծ իշխանը:
- Իմ մայրը մահանում է: Նա մենակ է տանը, գետի մյուս ափին, ես չեմ կարողանում լողալով անցնել: Ես փորձեցի,- շարունակեց աղջիկը,- և ես երբեք չեմ կարող անցնել մյուս ափ... Ես արդեն մտածում եմ,որ նրան կենդանի չեմ գտնի: Բայց հիմա.... հիմա, երբ դուք այստեղ եք, ձեզանից ինչ-որ մեկը ինձ կօգնի լողալ և անցնել մյուս ափը....
- Մենք կուզենայինք քեզ օգնել,- կարեկցեց նա, ով ավելի երիտասարդ էր: - Բայց միակ միջոցը, դա քեզ անցկացնելն է գետի վրայով, իսկ մեր ուխտի առաքինությունը մեզ թույլ չի տալիս հակառակ սեռի անձին դիպչել: Դա մեզ արգելված է .... Ես շատ եմ ցավում:
- Ես նույնպես ափսոսում եմ,- ասաց կինը:
Եվ կրկին լաց եղավ:
Ավելի տարիքով իշխանը նստեց ծնկների վրա, խոնարհեց գլուխը և ասաց.
- Նստի՛ր:
Կինը չէր հավատում իր աչքերին, բայց արագ վերցրեց իր փոքրիկ կապոցը և նստեղ իշխանի ուսին:
Մեծ դժվարությամբ իշխանը լողաց, անցավ գետը, երիտասարդը հետևեց նրան:
Արդեն հաջորդ ափին, իշխանը իջավ գետնին և ուզում էր համբուրել տարիքով իշխանի ձեռքերը:
- Պետք չէ, պետք չէ: - ասաց նա՝ պահելով ձեռքերը:
Կինը շնորհակալ և հնազանդ խոնարհվեց, վերցրեց իր կապոցը և վազեց գյուղի ճանապարհով:
Իշխանները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի վանք, նրանց մնացել էր գնալու դեռևս տաս ժամ....
Շատ չանցած՝ երիտասարդը հարցրեց տարեցին.
- Ուսուցի՛չ, Ձեզ ինձանից լավ հայտնի է մեր չափավորության ուխտը: Եվ դուք ձեր ուսերի դրած կնոջը անցկացրեցիք ողջ գետով:
- Ես անցկացրեցի նրան գետով, դա ճիշտ է: Իսկ ի՞նչ կկատարվի քեզ հետ, եթե դու մինչև հիմա նրան տանում ես քո ուսերին:
Խորխե Բուկայից
Էդվարդ Մունկ "Լուսնի լույսը"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան