Այս տարվա սկզբից արդեն այսքան զոհ սահմանին


Նահապետ Արտակի Ասատրյան
Սուրեն Խաչիկի Փիլոսյան
Արման Ալիկի Հարությունյան
Կարեն Սամվելի Գրիգորյան
Վարդան Մարտիկի Մկրտչյան
Սերյոժա Նիկոլայի Սարգսյան


Եվս երկու զինվորի ինքնության և մահվան հանգամանքների մասին տեղեկություն չկա:


Սա Ադրբեջանի կողմից կոնֆլիկտի սրում է, քանի որ այսպիսի կարճ ժամանակահատվածում նման քանակությամբ դիվերսիաներ և զոհեր չէին եղել տարիներ շարունակ:


Սա նաև հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների անգործության կամ գործելու անկարողության կամ չկամեցողության հետևանք է, քանի որ կոնֆլիկտի այսպես կոչված կարգավորման շրջանում տարեց տարի զոհերի թիվն ավելանում է:


Սա նաև հայ հասարակությունը բարոյահոգեբանական տեսակետից ճնշելու միջոց է, վախի, տագնապի մեջ հասարակությունը պահելու մեխանիզմ:


Սա նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պաշտպանության ուժերին պետք է մտահոգի, քանի որ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ամեն ամիս մի քանի զինվորի կյանքի գնով այսպիսի խաղաղություն պահպանելը հայ հասարակության կյանքի ամենալավ մոդելն է:


ՀԱՐԳԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւՆԵՐ, ՁԵԶ ՉԻ՞ ԹՎՈւՄ, ՈՐ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆԸ ՇԱՏ ԹԱՆԿ Է ՎՃԱՐՈւՄ Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ, Ո՛Չ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՐ:

 

 

Մովսես Դեմիրճյան