Ընդամեն 21 օր է անցել 2015 թվականում, իսկ մեր մարտական կորուստների թիվը սահմանի վրա մոտենում է 10-ի։ Ու սա այն դեպքում, երբ դեռ երկու տարի առաջ դա գրեթե կես տարվա ցուցանիշ էր։
Սա վկայում է այն մասին, որ Ալիևը իր հոտը զսպելու համար պատրաստ է էլ ավելի մեծ արկածախնդրությունների գնալ։ Գուցե նա անձնապես հակված էլ չէ էսկալացմանը, բայց փաաստացի տեսնում ենք, որ նրա բանակը ավելի ու ավելի է ագրեսիվանում ու եթե նախկինում զոհերը առավելապես դիպուկահարների ձեռքքի գործ էին, ապա հիմա գրեթե գիշեր չի անցնում՝ առանց դիիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի։
Մինչև ե՞րբ։
Ինչպե՞ս սրա դեմն առնել։
Իմ կարծիքով, պետք է պայքարել հարուցիչ պատճառի դեմ, իսկ հարուցիչ պատճառը տվյալ պարագայում այն է, որ Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ արդեն լիարժեք սերնդափոխություն է եղել ու բանակում երկու կողմերից էլ ծառայում են տղաներ, ովքեր ծնվել են արդեն զինադադարից հետո։
Ադրբեջանի պարագայում սա մասնավորապես նաշանակում է, որ իրենք կորցրել են վախը՝ մեր հանդեպ։ Համենայն դեպս հասարակ զինվորի ու միջին վիճակագրական քղաքացիական անձի մակարդակով՝ դա այդպես է։ Նրանք չեն գիտակցում նման էսկալացման հետևանքներն՝ իրենց համար, իսկ եթե գիտակցումել են՝ չեն հավատում դրան։
Դրա համար, պետք է այնպես անել, որ կրկին սկսեն վախենալ մեզանից։ Ընդ որում, վերջին երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ կորուստերի անհամաչափությունն ապահովելը չի տալիս ցանկալի արդյունք, որովհետև մերոնք կարող են մտնել ու մի ամբբողջ դիրք վարի տան, բայց իրենց մոտ դա թաքցնեն, իսկ զոհերին սառնարանններում պահելով աստիճաննաբար դուրս տան՝ ոչպես ավտովթարների, հիվանդությունների, միջանձնային կոնֆլիկտների ու այլ պատահարների հետևանքով զոհվածներ ներկայացնելով։
Դրա համար պետք է մտածել այնպիսի ակցիաներ, որոնք կասկածներ չեն հարուցի ադրբեջանցիների մոտ, որ մեր կողմից են արված ու զոհերն էլ պետք է այնքան շատ լինեն, որ հնարավոր չլինի դրաննք թաքցնել։
Կամ էլ պետք է գտնել տեխնոլոգիական ինչ որ լուծում. ասենք GoPro-ներով կամ դրան ռազմական էկվիվալենտով սպառազինված մեր հատուկնշանակայինները ոչնչացնում են ինչ որ ի հենակետ՝ ողջ անձնակազմով հհանդերձ ու հետո դա հրապարակվում է համացանցում։ Կամ էլ ուլտիմատիվ հայտարարվում է, որ ևս մեկ դիվերսիայի փորձ ու նավթամուղը սիրուն ձևի կհանդիպի Տոչկա-Ու-ի մարտագլխիկի հետ...
Այս ամենը կրակի հետ խաղալ է ու պատերազմի լիարժեք վերսկսման ռիսկ է պարունակում, բայց էլի կկրկնվեմ՝ ժամանակն է, որ մեր հասարակությունը սկսի մարսել այդ գաղափարը, որ պատերազմը ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի։
Թե չէ սենց գնա, սրանք այնքան կլկտիանան, որ ամսեկան տասնյակ զոհեր կսկսեն գրանցվել երկուստեք ու դա կարող է տևել անվերջ, մինչև կողմերից մեկը չկոտրվի։
Կոնստանտին Տեր-Նակալյան