2015 թվականը ամենավատ տարին է նրանով,որ արդեն հենց հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը,ազերները դիվերսիոն գործողություն իրականացրեցին և ազերներին դիմակայելու ընդացքում,զոհվում են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Վիրավորվում է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:
Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը,ազերները կրկին դիվերսիոն գործողություն իրականացրեցին և ազերներին դիմակայելու ժամանակ ունեցանք 2 վիրավոր:Դեռ այդքանից ուշքի չեկած Հայաստանը հունվարի 12-ին լսեց այնպիսի բոթ,որից Հայաստանը ուղղակի պայթեց,քանի որ ոմն Պերմյակով մտել էր Գյումրիում բնակվող բազմանդամ ըտանիք և գնդակահարել 6 հոգու,իսկ երբ վերջացել են փամփուշտները,6 ամսեկան երեխային իրեն ամրացված դանակով(շտիկնոժ) վիրավորում է,ստացված հարվածներից երկար կյանքի ու մահվան հետ կռիվ տալուց հետո հունվարի 19-ին Սերյոժան որոշում է միանալ մորը:
2015 թվականը ամենակարևոր տարեթիվն է,քանի որ հենց 2015-ին է լռանում Հայոց Ցեղասպանության 100-ամյակը,որը անկասկած Թուրքիան ցանկանալու է ամեն կերպ ստվեր գցել,քանի որ այդ օրը ամբողջ աշխարհասփյուռ հայությունը ամենուրեք (Թուրքիայում էլ) դուրս են գալու երթերի,ամբողջ աշխարհին իրազեկելու են Հայոց Ցեղասպանության մասին:Թուրքիան արդեն սկսել է հանրության ուշադրությունը շեղել Հայոց Ցեղասպանության մասին իրազեկումից և նա արդեն լրջորեն անցել է գործի ինչպես և անում է ամեն ապրիլի 24-ի նախորեին,իսկ այս անգամ Գալիպոլիի մարտերի 100 ամյակն այս տարի առաջին անգամ նշելու է ապրիլի 24-ին,այն դեպքում,երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:
Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Հ.Գ.Սա դեռ 2015 թվականի առաջին ամիսն է,իսկ դեռ ինչքան փորձությունների միջով պետք է անցնի մեր բոլորիս Հայաստանը,պարզ չէ:
Հ.Գ.Գ.Հուսով եմ այսուհետ կլսենք միայն լավ լուրեր:
Տիգրան Խաչիկյան