Այսօր երեկոյան Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր-Մինաս քահանա Մովսիսյանի գլխավորությամբ գյումրեցի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանին հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ է կատարվել:
Եկեղեցի էին այցելել Ստեփանակերտի բազմաթիվ բնակիչներ, ովքեր փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյանների ընտանիքի հիշատակին նվիրված՝ մոմավառություն են կատարել եկեղեցում և նրա բակում:
Մոմավառությանը մասնակցել և Գյումրու ողբերգական դեպքի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել նաև ԼՂՀ ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանը:
Նշենք, որ երեկ՝ ժամը 17:02-ին, մահացել է 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը Գյումրիում սպանդի ենթարկված ընտանիքի միակ փրկված անդամն էր:
Վրեժ Հովսեփյան