Այս պահին հեղափոխական կոչերը սխալ են, քանի որ մեզ պետք չէ հեղափոխություն–համակարգափոխությունը վերածել արևմուտք–արևելք հակամարտության, կամ այս պահին սկսել պատերազմ Ռուսաստանի հետ այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում։ Մենք դրան չենք դիմանա։ Մեզ պետք է պայքարել և շարժումը տանել նպատակային, միտված' մեր երկիրը ներքին թշնամուց ազատագրելուն։ Այ, երբ բոլորիդ ուժերը կհամախմբվեն այդ ուղղությամբ, և մենք կունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն և պետություն, այն ժամանակ միայն հնարավոր կլինի արտաքին աշխարհի առջև մեր պահանջը, կամքն ու ցանկությունը դնել և հստակեցնել մեր հարաբերությունները արևմուտքի և արևելքի հետ։ Հակառակ դեպքում' այսօրվա ռեժիմի պարագայում ժողովրդի պատերազմը կվերածվի Ռուսաստանի դեմ պատերազմի, որտեղ ժողովուրդը կհայտնվի հայրենի և դրսի ուժերի գնդակոծության արանքում։ Միթե՞ մենք դա ենք ուզում։
Սյուզան Սիմոնյան