Էդքան պետք չի ոգեւորվել էն լուրով, թե իբր 2016 թվականից ռուսական ռազմաբազայում միայն պայմանագրայիններ են ծառայելու: Նախ, ո՞վ է երաշխավորելու, որ պայմանագրայինների մեջ ուղեղն անջատած հոգեկան հիվանդ կամ ֆաշիստ չի լինելու: Եթե երաշխավորը Հայաստանի, կամ ՌԴ այսօրվա վերնախավն է, ապա կարելի ա հենց էս պահից էնպես անել, որ էդ պայմանագրայինները ծառայեն նույն էդ վերնախավի տների մոտակայքում: Իսկ ընդհանրապես, անվտանգության միակ երաշխիքը կլինի էդ ռազմաբազա կոչվող կառույցի վերացումը Հայաստանից: Ճիշտ է, ռազմաբազայի դուրս բերումը այսօր մի քիչ անհավանական է թվում, բայց չմոռանանք, որ ժամանակին անհավանական էր թվում նաեւ այն, որ Հայաստանում եւ հատկապես Գյումրիում, հասարակության զգալի մասը կարող է դուրս գալ ռուսական քաղաքականության դեմ: Էնպես որ անհավանական բաներ չեն լինում:
Մկրտիչ Իսրայելյան