Գոնե էսօր ու վաղը պետք է դադարեցնել բոլոր տիպի շահարկումները՝ կապված Գյումրիի սպանդի վերաբերյալ։ Ու խոսքը չի գնում միայն էն մի քանի զազրելի լրատվամիջոցների մասին, ովքեր ամեն ինչի մեջ փորձում էն ավելի շատ էջադիտում ապահովելու հնարավորություն տեսնել, կամ էլ իրենց քաղաքական պատվերները կատարել։


Հունվարի 12-ին մենք շոկի մեջ էինք, մեր մեծ մասը լիարժեք չէր էլ գիտակցում կատարավածը ու դրա մասշտաբները։ Համենայն դեպս, ինձ մոտ որ այդպես էր։ Որպես հետևանք՝ բազմաթիվ արձագանքներ ու գործողություններ եղան, բազմաթիվ հրապարակումներ ու կարծիքներ հնչեցին որոնք հնչեցնել պետք չէ ու որոնք կարող էին խնդիրններ ստեղծ, իսկ որոշ դեպքերում՝ ստեղծեցին էլ։


Հիմա Սերյոժան էլ չկա։ Այսօր նրա հոգեհանգիստն է, վաղը՝ թաղումը։ Կարծում եմ Սերյոժայի ու Ավետիսյանների հանդեպ հարգանքի լավագույն տուրքը կլինի այն, որ մենք անգամ ֆեյսբուքում այս երկու օրվա համար որդեգրենք պատշաճ կեցվածք, թարգենք գզվրտոցները ու մտավարժանքները, չներքաշվենք տարբեր ռանգի հիմարների ու սադրիչների կողմից հրահրվող գզվրտոցներին։ Համենայն դեպս, ինքս կփորձեմ վարվել հենց այդ կերպ։


Ինչ վերաբերում է սպանության գործի քննության ընթացքին, ապա հայակական կողմը դատական փորձաքննություն է նշանակել, որպեսզի սպառիչ պատասխան տրվի այն հարցին, թե ինչ զենքից են սպաննվել Ավետիսյանները ու այս հարցի պատասխանը վերջնականապես վերջակետ կդնի այն սակավաթիվ մարդկանց կասկածների վրա, ովքեր մինչև հիմա կասկածներ ունեն, որ «Պերմյակովի գլխին սարքած կարան լինեն»։


Բացի դրանից, նշանակվել է քննչական էքսպերիմենտ, որի շրջանակներում տականքը պետք է հանցանքի վայրում մանրամասն նկարագրի ու ցույց տա իր գործողությունները։ Սա էլ խիստ կարևոր է ու թեև կա հավանականություն, որ հանրության լայն շերտերը միանգամից չեն ծանոթանա նախաքննության շրջանակներում արվող այս պրոցեսների արդյյունքներին, բայց հիմա արդեն կարելի է վստահորեն ասել, որ այս ամենի արդյունքում վստահաբար կարելի կլինի սպառիչ ու միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Պերմյակովը միայնակ է գործել (անձամբ ես դրանում կասկած չունեմ)։

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան