Կարելի էր չարտահայտվել, բայց այլևս տեղ չկա, չափ ու սահմանն անցաք արդեն...
Եթե կան մարդիկ, ովքեր այս երկրում իրենց ստրուկ են համարում, դա իրենց իրավունքն է այնպես, ինչպես կարող են իրենք իրենց ասենք բեգեմոտ կամ թիթեռ համարել...


Երկու օր է ամեն արժող չարժող կոկորդ է պատռում, թե Նախագահը չի ցավակցել: Լավ չեք արա? (հա, հենց արա): Կարդալ չգիտեք, թե ձեռնտու է ինչ-որ ոչնչության տարածածը ձենձնելը?


Բա սա ինչ է.《 Նախագահն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին՝ կիսելով կորստյան անսահման վիշտն ու ցավը》:   


Նախագահն առաջինն է ցավակցել թե Ավետիսյանների ընտանիքի 6 հոգու մահվան դեպքի, թե փոքրիկ Սերյոժայի մահվան բոթի առթիվ:


Զզվելի է, երբ խնդիրը ստորաբար ու զրպարտիչ տարբերակով շահարկում են մարդիկ, որոնք (հա, հենց որոնք) մի քանի ամիս առաջ կոկորդ էին պատռում, թե Ղարաբաղը ծախում են ու ՀՀ-ԼՂՀ աահմանահատվածում մաքսակետեր են լինելու:


Դե հիմա գնացեք ազատագրված Բերձոր (նախկին Ադ.ԽՍՀ Լաչին) ու մաքսակետեր փնտրեք: Բա ինչու չեք ներողություն խնդրում ապատեղեկատվություն տարածելու և զրպարտելու համար այ շառլատան անպատասխանատուներ?


Ասում եք Նախագահն այս օրերին Գյումրու ողբերգության առնչությամբ ոչինչ չի անում: Իսկ, եթե վաղը նույն չեղած մաքսակետերի օրինակով պարզվի, որ լիքը-լիքը բաներ է արել, ընդունելու եք, որ սովորական շառ անողներ եք?


Ընդունելու եք, որ այս երկիրը ձեր պետքը չէ, որ Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ողբերգությունը ձեր համար շահարկման առարկա էր միայն, ինքնահստատման ու չկայացվածության մաղձը պարպելու առիթ էր?


Կներեք, որ ագրեսիվ արտահայտվեցի, բայց այլևս համբերել հնարավոր չէր:

 

 

Միհրան Հակոբյան