Հատկապես հիմա, երբ 6 ամսեկան անմեղ երեխան մահացավ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի չտրվենք սադրանքներին ու տաք գլուխների տրամադրություններին։ Հասկանում եմ, որ շատուշատ մարդիկ հիմա կգտնվեն, ովքեր էմոցիաների հողի վրա անհեռանկատ գործողություններ կցանկանանան անել, ցավոք, կգտնվեն նաև այնպիսիք, ովքեր լրիվ գիտակցելով հետևանքները՝ կփորձեն անկարգություններ հրահրել, բայց հիմա՝ առավել քան երբեք, չի կարելի թույլ տալ, որպեսզի մեզ կառավարեն էմոցիաները ու առավել ևս, չի կարելի թույլ տալ, որ առանց այն էլ սև այս օրը ավելի սևանա։

 

 


Նկատում եմ, որ ոմանք շահարկում են Գյումրի՝ ոստիկանական զորքեր տանելու թեման։ Ժողովուրդ, անկախ նրանից, թե ինչ էմոցիաներ են Ձեզ հիմա համակել, պետք ա հասկանալ, որ դա անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառում է, որ նորից չկրկնվի անիմաստ բախում, չլինի արյունահեղություն ու իրավիճակը չհատի անդառնալիության կետը։ Հիմա «ռուսները պատասխան են տալու», «դրան հենց հիմա մեզ տվեք»-ի ու «ռեժիմ-մեժիմների» ժամանակը չի ու կա իրական հավանականություն, որ նման տրամադրություններով մարդիկ կարող են դուրս գալ փողոց ու կամա, թե ակամա նոր զուլումի բերեն մեզ։
Համբերություն ու ողջամտություն բոլորիս։

 

 

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան