Մարդուն անհարկի պիտակավորելը, նրան ինչ-ինչ չեղած իրողություններ վերագրելը, ցավոք, դարձել է մեր իրականության անբաժանելի մասը: Եվ տվյալ դեպքում այնքան էլ կարևոր չէ' ո՞ւմ են պիտակավորում և ինչի՞ համար: Պիտակավորելը, մարդու վրա ցեխ շպրտելը, վարկաբեկելը չի ճանաչում ոչ տարածություն և ոչ էլ ժամանակ: Եվ երբ "պիտակավորվողը" փորձում է արդարանալ, գուցե, գոռալ ու ընդվզել, որ ինքը բոլորովին կապ չունի այն ամենի հետ, ինչն իրեն վերագրել են, հանկարծ պարզվում է, որ ակամայից նպաստում է իր դեմ ուղղված տեղեկատվության տիրաժավորմանը: Բարեբախտաբար, Գարիկ Մարտիրոսյանին հաջողվեց ժամանակին կանխել իր դեմ "սարքված" կեղծիքը, իսկ ինչքան Գարիկներ էլ կամ չեն հասցնում կամ, գուցե թե, գլուխ չեն դնում: Արդյունքում' էժան սենսացիաների սիրահարները շարունակում են իրենց "հաղթարշավը", բնավ չմտածելով, որ մի գեղեցիկ օր էլ իրենք են հայտնվելու կեղծիքի և ստի մեծ խորշում:

 

 

Գերասիմ Բարսեղյան