Գյումրու դեպքերի օրը Շիրակի թեմի առաջնորդը մի քանի անգամ կրկնեց, որ մենք չպետք է ինքներս մեր դեմ պայքարենք և հայը չպետք է հայի դեմ դուրս գա: Հիմա տեսնում եմ, ինչպես ենք քիչ թե շատ հեղինակավոր հայերի սկսել ծաղրել և նրանց դեմ ստատուսներ գրել: Խոսքս Գարիկ Մարտիրոսյանի մասին է, ով անկեղծ ասած չգիտեմ ինչ է ասել Գյումրու դեպքերի մասին, բայց այն որ Գարիկը նորմալ հայ է և իր գործուներությամբ միշտ բարձր է պահել մեր ազգի անունը, չի քննարկվում: Եթե նույնիսկ մի բան էլ ավել է ասել Գարիկը, պետք չէ ազդեցիկ ու հայրենասեր այդ մարդուն փորձել ոչնչություն սարքել: Ժողովուրդ ջան մենք մեր հեղինակություններին զրոյացնում ենք և դա ոչ մի լավ բանի չի բերում, սկսեցինք Կոմանդոսից, հետո անցանք Շառլին ու հիմա էլ Գարիկը, մինչև ուր...? Ինչ ենք մենք ուզում՝ ազգ, առանց հեղինակությունների? Միթե դա լավ է? Լավ եթե նույնիսկ մի բան սխալ է հասել մեզ, կարելի է արդյոք այդքան անողոք լինել սեփական ազգի հայտնի զավակի հանդեպ? Իհարկե ոչ: Մինչև մենք մերին չհարգենք օտարը չի հարգի:

 

 

 Զոհրապ Եգանյան