Ուսումնասիրելով օդային տրանսպորտից օգտվողների քանակի վեջին մեկ տարվա ցուցանիշները, պետք է արձանագրել, որ այս ոլորտը հրանցել է 18.5 տոկոսանոց աճ:


«Բաց երկնքի» քաղաքականության իրականացման շնորհիվ 2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն օդային տրանսպորտով տեղափոխվողների թիվն 2013 թվականի համեմատ նախորդ տարի օդային տրանսպորտով տեղափոխվել է 2 մլն 82 հազար 755 ուղևոր:


Այս ոլորտի զարգացման համար նախորդ տարի տեղի են ունեցել բանակցություններ Լեհաստանի, Իսլանդիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Սինգապուրի, Կատարի Պետության, Թաիլանդի, Քուվեյթի Պետության, Նորվեգիայի, Հորդանանի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:


Արդյունքում 10 պատվիրակությունների հետ ազատականացման նպատակով ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ' առավելագույնս հանելով երկկողմանի համաձայնագրերում առկա սահմանափակումները:
Արդեն իսկ պարզ է , որ «Բաց երկինք» քաղաքականությունը տալիս է իր արդյունքը: Այս տարի այն ևս կշարունակվի:

 

 

Վաչագան Գևորգյան