Հասարակության մեջ վիրուսի նման տարածվում են մարդկանց խմբեր, ովքեր քնում-վեր են կենում ու սպասում ինչ-որ վատ բանի։ Մարդու այդ տեսակը լիցքեր ու բավարարվածություն է ստանում վատից, բացասականից։


Այդ մարդիկ տարբեր ժամանակներում տարբեր պատվերներ են ստանում, թիրախներն էլ տարբեր են լինում։ Ժամանակին թիրախ էին ընտրել պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը, այսօր հերթը իրավապահ մարմիններինն է։ Ու իրենց ներսի բացասականը տարածելու գործում միջոցների առջև կանգ չեն առնում։ Ցավալի է, որ այդ մարդիկ դա անվանում են ազատ խոսք, ժողովրդավարություն, այն դեպքում, երբ իրականում խարխլում են պետության հիմքերը։


Փորձը ցույց է տալիս, որ մարդկային այդ վիրուսները բացասականի ավելցուկից մի օր, որպես կանոն, տոկսիկոզ են ունենում։

 

 

Կարեն Ավագյան