Հայտնի հանցագործության հետաքննությունը պետք է վարի հայ-ռուսական միացյալ քննչական խումբը բաղկացած հավասար թվով հայ և ռուս քննիչներից։ Այդ քննչական խումբը պետք է ձևավորել երկու երկրների նախագահների հատուկ հրամաններով անկախ այդ բանից դա մեր երկու երկրների օրենսդրությունը թույլ է տալիս թե ոչ։
1.Դեպքը սովորական ու ստանդարտ քրեական հանցագործություն չէ։
2. Դեպքը երկու երկրների համար էլ կենսական կարևոր նշանակության է։
3. Դեպքը նույն չափով վտանգավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի պետության և պետականության համար։
Հետևաբար պետք է նաև այն հետաքննել ոչ ստանդարտ մեթոդների կիրառմամբ ինչպիսին այս առաջարկածս քննչական խմբի ստեղծումն է։
Այս դեպքում լիովին կբացառվեն փոխադարձ անվստահության մոմենտները, կգործի միմյանց վերահսկող արդյունավետ համակարգ, կբացառվեն կողմնապահության, փաստերի աղավաղման հնարավոր դեպքերը։Միմյանց կլրացնեն երկու երկրների քննիչները նաև իրենց վարպետությամբ ու ունեցած աշխատանքային փորձով որը որոշ դեպքերում կարող է պարունակել տարբերվող երանգներ կապված ազգային որոշ հանգամանքների հետ։
Համլետ Աբրահամյան