Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի կրկին անգամ ցավակցական խոսք հայտնի հայ ժողովուրդին և Ավետիսյանների ընտանիքին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
ՌԴ նախագահը վստահեցրեց, որ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն սեղմ ժամանակահատվածում և մեղավորները, ըստ օրենքի, կպատժվեն: Վ.Պուտինը նաև պատրաստակամություն հայտնեց Սերյոժա Ավետիսյանին տեղափոխել Մոսկվա' հետագա բուժման:
Բագրատ Մովսիսյան