Ի՞նչ կարիք կա ընկնելու վհատության գիրկը' արտասանելով մոտավորապես այսպիսի մտքեր. «Ախր ինչու՞ մեր բախտը չի բերում: Այս ի՞նչ է անում մեզ հետ Աստված: Մենք ի՞նչ ենք արել, որ արժանացրել ենք սրան»: Այս բոլոր հարցերը, եթե հասկանում ես իրականությունը և այն լիովին սրտիդ մոտ ես ընդունում, անհամատեղելի են ու անլուծելի:

 

 

Դրանք ընդամենը հարցեր են, որոնց պատասխանը չգիտի ոչ ոք: Իրավիճակը, որի մեջ հայտնվել ես դու, սոսկ այն դեպքերից մեկն է, որ կարող է պատահել այս կյանքում:

 

 

Հովիկ Չարխչյան