Մինչև web 2.0 դարաշրջանը, ինֆորմացիոն հոսքեր սփռող մասսայական գործիքներ հասարակ անհատները գրեթե չունեին:
Հարաբերական իմաստով ավելի մեծ բովանդակություն ու ջանքեր էին հարկավոր հայտնի մարդ դառնալու համար:
Այսօր յուրաքանչյուրը տիրապետում է ինֆորմացիայի սփռման մասսայական գործիքների:

 

 


Հայտնի մարդ դառնալու մոլուցքը, երբեմն, երիտասարդներին շեղում է իրական բովանդակային գործունեությունից: Եթե առաջ հայտնի դառնալու մոտիվացիայով մարդիկ փորձում էին հաջողություն ունենալ որևէ ոլորտում, ապա այսօր մի մեծ խումբ փորձում է կարճ ճանապարհով հաջողության հասնել' սեփական անձի մասին ամեն գնով ինֆորմացիա սփռելու գործում կենտրոնանալով:

 


Իրականում սա էլ հեշտ գործ չէ, բայց եթե հանրության հետ կապերի ապահովումը կամ տեղեկատվական հոսքերի համակարգումը չընկալենք պրիմիտիվ կերպով, ինչպես այսօր ընդունված է, այլ խորքային դիտարկենք, ապա անբովանդակ PR-ը հենց սկզբից դատապարտված է երկարաժամկետի համար:
Ստացվում է' մարդկային մեծ խմբերի (մեծամասամբ երիտասարդների) ժամանակային ռեսուրսը էլ ավելի անարդյունավետ է ծախսվում սոցիալական դրական էֆեկտ ստեղծելու ճանապարհին:

 

 

 

 

 

Տարոն Պարսամյան