Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում լրիվ խեղաթյուրում են իրավիճակը, իբր հայերը դուրս էին եկել ռուսների դեմ՝ ազգայնական հողի վրա։ Բայց, իրականում, արժանապատվություն ունեցող գյումրեցիները հայաստանյան անինքնասեր իշխանություններից ընդամենը պահանջում էին չդառնալ որևէ մեկի հպատակ, իրենց պաշտոնական պարտականությունները չհարմարեցնել որևէ այլ երկրի Սահմանադրությանը, այլ գործել ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, ու, ընդհանրապես, իրենց դրսևորել որպես ԱՆԿԱԽ երկրի իշխանություն։
Ընդ որում, այս խեղաթյուրումը առաջին հերթին տարածում են հենց հայաստանյան իշխանահպատակ լրատվամիջոցները, քանի որ ամենաշատը հենց Սերժ Սարգսյանին է ձեռնտու Պուտինին ցույց տալ, թե բա տես՝ մեր մոտ ոնց չեն սիրում ռուսներին, ինչ հակառուսական տրամադրություններ կան, իսկ ես այսքան պուպուշն եմ ու քեզ հնազանդը, հետևաբար՝ իմ նման կամակատար ուրիշ էլ որտեղի՞ց կգտնես։ Ռուսական լրատվամիջոցներն էլ էս կուտը ուտում են. չնայած, կարծում եմ, անձամբ Պուտինը շատ լավ էլ գիտի թե ով ով է, և ասում են, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները կուլիսներում բավականին դիպուկ բառերով են նկարագրում Սերժ Սարգսյանին։ Անինքնասեր մարդուն, այն էլ՝ տղամարդուն, այն էլ՝ երկրի նախագահին ոչ ոք չի կարող հարգել։
Արեգնազ Մանուկյան