Անկեղծ ասած' թուրքերից շատ ավելի վտանգավոր քայլեր էի սպասում Ապրիլի 24-ի համար։ Օրինակ, մտածում էի, որ Էրդողանը կարող էր ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը և այստեղ' Երևանում, հանդես գար իրենց մերժողական քաղաքականության դիրքերից։ Բայց պարզվեց, որ Ցեղասպանության հարցում թուրքերը իրավիճակն ադեկվատ գնահատելու ունակություն իսկապես չունեն։ Սա նշանակում է, որ թշնամու ճամբարում խուճապ է։ Եվ հենց այդ խուճապն է, որ այսօր հնարավորություն տվեց հայկական կողմին ևս մեկ ուժեղ հարված հասցնել նրանց քարոզչությանը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան