Փաստացի' ուկրաինական տարբերակով հակառուսական "պրոմիվկան" ("ուղեղների ;լվացում" ով չգիտի կամ, այսօրվա մոդայով' չի ուզում ռուսերեն բառեր կարդա) հիմնականում անում են 17- տարեկանից բարձր երիտասարդներին օգտագործելով,, Դեռ հոգեբանական կայունացման շրջանում գտնվող պատանիներին քարոզում են, որ Ուկրայինայում ժողովուրդը հաղթել է, և նույնը պետք է անել Հայաստանում' բոլոր միջոցներով,, Պնդելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, նրանք , բնական է, ունեն արդարացի պահանջ' տեսնել բարվոք հայրենիք, սակայն,, այստեղ մի նյուանս,,, ",ու ամենինչ ուզում եմ անել իմ երկրի համար լավ լինի,ինձ չի հետաքրքրում ով ինչ պաշտոն կզբաղեցնի,ինձ իմ հայրենիքնա հետաքրքրում".. այսինքն, այդ հոգեբանական ներգործությունն այնքան խորն է, որ ներդրված է միայն հեղափոխության ծրագիրը, բայց ոչ' թե ինչ կլինի դրանից հետո, որը ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆԲ ՄՏՈՐԵԼՈՒ ՏԵՂ Է ՏԱԼԻՍ.. Բնական է, որ երիտասարդները, տաքացած հայրենասիրությամբ և տարիքից ելնելով' հորմոնների անհավասարակշռումից, չեն հասկանում, թե ինչ կոչեր են անում, ու դառնում են գործիք, միջոց,, Չի բացառվում, որ այս ցույցերի ժամանակ ' "տաքանալու նպատակով" նրանց նաև ոգելից տան, բնական է' սոված ստամոքսին ու անորակ,,, բնական է, որ նրանց պահվածքը կդառնա անադեկվատ ու ' նրանք ներգործեն "հոտի" տրամաբանությամբ' անելով այն, ինչ նրանց կասեն,,, կոչ կանեմ , առաջին հերթին ' ծնողներին ու հարազատներին, որ հետևեն այս քանի օրերին, թե որտեղ են իրենց զավակները, ում հետ են "տալւսի առնում", ու ինչով են զբաղվում, որպեսզի նրանք չդառնան գործիք ու չկործանեն իրենց կյանքը.. հանուն ինչ որ մեկի ամբիցիաների.. Այս ամենը նման է աղանդների կողմից հոգեորսության,,
Գիտեմ, որ իմ այս գրառումը կհանդիպի մեծ քննադատություն և, առաջին հերթին' նրանց, ով ուղղորդում է կամ մոտ է ուղղուդողներին, բայց' դա փաստ է,,, Սա քաղաքական տեխնոլոգիա է, բայց ոչ ներքաղաքական կյանքից ելած, ոչ թե միջկուսակցական պայքար է, այլ' դրսից բերված մի փորձ' ցանկացած ձևով ապակայունացնել իրավիճակը, իրականացնել հեղաշրջում, հանել ռուսական բազան, , դուրս բերել Հայաստանը ԵՏՄ-ից, ու այս ամենը' արյան գետերով զուգորդված.. իմաստը? Ռուսաստանի դիրքերի տապալումը Կովկասում ու Ուկարինայում Մոսկվայի ճնշման թուլացումը... Իսկ մեզ կսպառնի' քաղաքացիական պատերազմ' ամենածանր այլ հետևանքներով:
Բագրատ Մովսիսյան