Ի՜նչ հիմարություն ասես, որ չես լսի՝ կապված Պերմյակովի գործի ու դրա առաջացրած հետագա զարգացումների հետ կապված։ Ընդ որում՝ թե՛ հայակական, թե՛ ռուսական տեղեկատվական դաշտի մասին է խոսքը։


Կառանձնացնեմ երկու ամենավնասակար ու ամենասխալ եզրահանգումները, որոնք լայնորեն տարածվում են մեդիա դաշտում երկու կողմերից ու կփորձեմ բացատրել ինչում է կայանում դրանց ռիսկերը։
Սկսենք ռուսականից։


Հիրավի ապշել կարելի է այն ճչուն ոչ պրոֆեսիոնալիզմից, որին ականատես ենք լինում ռուսական քարոզչամեքենայի աշխատանքից։ Բառիս ամենավատ իմաստով՝ կիսելյովշչինա է։ Փոխանակ լուրջ ուսումնասիրեին հարցը, փորձեին հաշվի նստել հայերի զգացմունքների, ինտելեկտի ու պահանջների հետ, որոշեցին դիմել շաբլոնի ու «на всякий случай» հայտարարենմ որ իրականում էս ամեն ինչը ԱՄՆ պետական դեպարտամենտն է կազմակերպել ու Հայաստանում նախամայդանային իրավիճակ է։ Ինչպես շատ դիպուկ կատակել էր ռուս օգտատերերից մեկը. «В российских СМИ паника. Ищут основание почему армяне должны быть фашистами. Пока не находят»։


Ռուսաստանում նման քարոզչական մեխանիզմ գործարկողները կամ պարզապես չեն հասկանում, որ նման հիմարություններին լայն տարածում տալով նրանք միայն ավելի են բարձրացնում հակառուսկաանության սանդղակը Հայաստանում՝ անարգանք դրսևորելով ցանկացած բանական հայ մարդու հանդեպ, կամ էլ անում են դա դիտավորությամբ։ Սա շատ վտանգավոր տենդենց է, որովհետև իրոք կարող է երբեմնի ամենա ռուսոֆիլ երկիրը դարձնի տարածաշրջանի թիվ մեկ ռուսոֆովբական տրամադրություններով երկիրը։


Հայկական կողմում էլ գտնվեցին մեծանուն քրեագետներ ու մտքի գիգանտներ։


Մասնավորապես, մի քանի լրագրողների ու օգտատերերի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց հիրավի անհեթհեթ տարբերակը, որ իբր Պերմյակովի գլխին սարքել են։ Չգիտեմ որքանով են այս տեսակետը տարածողները ազնիվ ու անաչառ, բայց եթե ձեր միակ փաստարկը կոշիկ ու զենք թողելն է, կցանկանայի ուղղակի ակնարկել, որ եթե ինքն անգամ մանրակրկիտ մաքրեր բոլոր հետքեր ու իր հետ տաներ բոլոր իրեղեն ապացույցները, միևնույն է մի քանի ժամ հետո հիմնական կասկածյալը հենց ինքն էր լինելու։ Ինչո՞ւ։ Որովեհտև, հարգելի գիտուններ, զորամասում վաղ թե ուշ պարզելու էին, որ իրենց զզինվորը զինված թողել է զորամասը, իսկ հանցագործության վայրի զննությունը ցույց էրչ տալու, որ մարդկանց սպանել են հենց այն զենքով, որով Պերմյակովը լքել էր զորամասը, այնպես որ՝ կթողեր նա իր կոշիկները, թե չէր թողի, միևնույն է՝ հիմնական կասկածյալը մնալու էր հենց ինքը։ Բացի դրանից, պարոնայք Շերլոկներ, դուք ախր չգիտեք գործի մանրամասները, ինչպե՞ս եք նման պնդում անում։ Հասկանո՞ւմ եք, որ ամենապարզ դատական էքսպերիմենտը կարող է թոզմիշ անել ձեր դավադրության այս տեսությունը, եթե Պերմյակովը կարողանա ինքնուրույն ցույց տալ տան տեղը...


Ինչևէ, էս տարբերակը շրջանառելու ամենամեծ ռիսկը նրանում է, որ դրանից արդեն կառչել են ռուսական տարբեր լրատվամիջոցներ ու հիմա շարքային ռուս քաղաքացին, որը տեղեկատվություն ստանում ռուսական լրատվամիջոցներից, կարող է սկսել կասկածել, որ Պերմյակովը մեղավոր է ու այդպիսի քաղաքացիները հազարներ ու հարյուր հազարներ կարող են լինել, ինչը էլ ավելի կկաշկանդի առանց այն էլ դանդալոշ ռուսական պետական ապպարատին՝ Պերմյակովին մեզ հանձնելու հարցում։ Ինչո՞ւ։ Որովեհտև այնտեղ էլ կարող են վախենալ, որ նման քայլը կարող է բունտ առաջացնել իրենց մոտ, թե բա ինչի՞ եք մեր զինվորին, որին հաստատ պադստավկա են արել, հանձնում էդ վայրենի լեռնցիներին։
Այլ կերպ ասած՝ այս տարբերակը տարածողները ուղղակիորեն նպաստում են նրան, որ Պերմյակովին երբեք ու ոչ մի պարագայում չհանձնեն Հայաստանին։ Ա՞յդ է ուզածներդ։

 

 

Գեղամ Ասլամազյան