Փարիզում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը ու դրան հաջորդած Ֆրանսիայի նախագահ Օլանդի հակաահաբեկչական ելույթները շինծու են թվում:


Ահաբեկչական գործողությունների շինծու լինելու մասին արդեն գրել եմ իմ տեսակետը, իսկ ինչ վերաբերվում է նախագահ Օլանդի հայտարարությունների շինծու լինելու մասին, պիտի նախ հարց տալ նույն այդ երկրի իշխանություններին թե ինչպե՞ս է լինում, որ 34 տարի շարունակ Ֆրանսիան եղեղ ու մնում է Իրանի դեմ զինյալ պայքար ծավալով «Ժողովրդական Մուջահեդին» (Մոջահեդին-է խալղ-է Իրան) խմբակցության տունը, որտեղից էլ նրանք ահաբեկչական նախագծեր են ձեռնարկում Իրանի ու իրանցի ժողովրդի դեմ, արդյո՞ք հիշյալ խմբակցության ձեռքով զոհված ավելի քան 17000 իրանի քաղաքացիներ՝ նախագահից մինչեւ շարքային քաղաքացի, Ֆրանցիայի պետության կողմից ահաբեկչության զոհ չեն համարվում: Ֆրանսական դատարանը ի՞նչ հիմքերով «Մուջահեդինի» հարցը փակեց ու նրանց անմեղ ճանաչեց, քանի՞ քաղաքացի պիտի զոհվեին, որ Փարիզի իշխանությունը այդ խմբակցությանը ճանաչեր որպես ահաբեկիչ ու փակեր Auvers-sur-Oise ավանում գտնվող «Մուջահեդինի» գրասենյակը:


Իսկ մի պահ պատկերացնենք, թե ի՞նչ կլիներ, եթե Իրանը ապաստան տար Փարիզի ահաբեկիչներին, ինչե՞ր էին գրելու ֆրանսական մամուլը Իրանի դեմ ու ի՞նչ ելույթներ կունենար Ֆրանսիայի ղեկավարությունը: