Երազները հիշողության և երևակայության գործունեության արդյունք են։ Դրանց ստեղծման գործում մյուս կարողություններն ու զգացմունքները մասնակցություն չունեն։
Երազները իրենց իմաստով գրեթե միշտ համապատասխանում են քնած մարդու հասարակական դիրքին, մտավոր զարգացմանը, ֆիզիկական վիճակին, խառնվածքին ու տարիքին։
Ցերեկվա երազներին մեծ մասամբ պետք չէ նշանակություն տալ, և ընդհանրապես ցերեկվա երազները հազվադեպ են իրականանում։
Երեկոյան 8-ից մինչև գիշերվա 12-ը տեսած երազներն իրականանում են բավականին երկար ժամանակ հետո։
Գիշերվա 12-ից մինչև 3-ը տեսած երազները իրականանում են երեք ամսվա ընթացքում։
Ժամը 3-ից մինչև լուսաբաց տեսած երազներն իրականանում են շատ շուտ։
Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է վտանգավոր սնահավատության և իր հետևից բերում հաճախակի տագնապներ ու անհանգիստ կյանք։
Ամբողջական՝ լսիր հոլովակում