Ով չի սիրում սառը գարեջուր խորովածից առաջ' ամռան տապին: Այժմ կարելի է վայելել խորովածը նույնիսկ ավելի շատ, քանի որ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նախքան տապակելը մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը:


Հետազոտությունները ցույց են տվել, որ երբեմն գրիլի միսը պատրաստելուց հետո կարող է պարունակել քաղցկեղածին նյութեր: Ոմանք կարող են հակաճառել, որ գրիլի միսը հիանալի բույր ունի: Սակայն այդ բույրն առաջանում է մոլեկուլների ձեւափոխման հաշվին՝ այսպես կոչված պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ), որոնք վնասում են ԴՆԹ-ն՝ այդպիսով բարձրացնելով հաստ աղու քաղցկեղով հիվանդանալու շանսերը պարզվում է, որ տապակելուց առաջ պետք է մսին գարեջուր ավելացնել:


Հետազոտողները համարում են, որ տապակելուց առաջ մսին հակաօքսիդանտներ ավելացնելով կարելի է արգելակել ՊԱԱ-ի եւ ազատ ռադիկալների առաջացումը բարձր ջերմաստիճանի պայմաններում: Գարեջուրը հարուստ է հակաօքսիդանտներով՝ մելանոիդինների տեսքով, որոնք առաջանում են գարու տաքացումից:


Այլ հետազոտություններն առաջարկում են ավելացնել բանջարեղեն եւ կանաչի, քաղցկեղածին նյութերի ձեւավորումը քչացնելու համար: Գիտնականները հայտնաբերել են, որ միսը գարեջրի, գինու եւ թեյի մեջ մարինացնելով կարելի է տապակման ժամանակ կրճատել պոտենցիալ քաղցկեղածին նյութերի մակարդակը: Եվ ինչքան ավելի մուգ է գարեջուրը, այնքան ավելի լավ է մարինացման համար:

 

 

Վրեժ Հովսեփյան