Վաղը նաիրիտցիների հերթական բողոքի հավաքն է․այն նպատակասլացությունն ու հետևողականությունը, որ իրենց իրավունքների համար առաջ են տանում այս աշխատավոր մարդիկ, մեծ հարգանքի է արժանի և մարդ ուզում է ամեն ինչով սատարել այսպիսի պայքարող մարդկանց։ Սակայն, բնականաբար, խնդիրը,միայն մարդակային չի, այլ վերաբերում է պետական տնտեսության մի լուրջ օղակի վերագործարկման անհրաժեշտությանն ու հնարավորությանը։ Տեղյակ եմ, որ արդեն սկսվել է աշխատակիցների ազատման գործընթացը։ Այնպիսի կարգավիճակում, ինչպիսն այս պահին Նաիրիտ գործարանն է գտնվում, բնական է, որ իզուր է այդքան շատ աշխատողներ պահել և ինչ-որ տեղ հասկանալի է այդ որոշման դրդապատճառները։ Սակայն մյուս կողմից, այս մարդիկ պահանջում են իրենց աշխատանքի դիմաց վաստակած գումարները և դրանք լիարժեք կառավարությունը պարտավոր է վերադարձնել նրանց։ Եթե կառավարությունը աշխատակիցների ազատման ճանապարհով գնում է Նաիրիտի հետագա աշխատանքի և գործարանի մոբիլիզացված հնարավորություններով վերագործարկելու համար, ես սրան նորմալ եմ նայում, բայց եթե սա մի գործընթաց է, որը Նաիրիտի հարցի փակմանն է ուղղված, ապա այս կառավարությունը թող պատրաստվի իր հրաժարականին։ Նաիրիտը կորցնելու իրավունք մենք չունենք, հարկավոր է մոբիլիզացնել, օպտիմալացնել եղած մարդկային և արտադրական ռեսուրսները,ներդրումներ գտնել և փոքր ծավալով սկսել գործարանի վերագործարկումը։ Մենք կառավարության փոփոխության ենք գնացել նոր գիտաարտադրական հենքի վրա տնտեսական զարգացումներ գրանցելու համար և ոչ թե 3 ամիսը մեկ 2000 դրամով աշխատավարձ բարձրացնելու համար, որի շեմը դեռ չի համապատասխանում ՀՀ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքին, որն ընդունվել է դեռևս 2004թ․-ին և մնում է թղթի վրա՝հիմք հանդիասանալով այն մասին, որ կառավարություն անգործություն է դրսևորում և ենթակա է պաշտոնանկության։
Անի Զաքարյան