Մեր առօրյան հաճախ դժվար է պատկերացնել առանց համակարգչի, իսկ ժամերով համակարգչի դիմաց նստելը չի կարող անհետևանք մնալ ձեր օրգանիզմի համար։ Նման ապրելակերպի ոչ այնքան հաճելի հետևանքներն են համակարգչային սինդրոմը, մկանների ու հոդերի ադինամիան, որոնք կարող են հանգեցնել այնպիսի տհաճ հետևանքների, ինչպիսիք են՝ օստիոխոնդրոզը, մկանների ատրոֆացումը և անգամ թունելային սինդրոմը, տեսողության վատացումը և այլն։ Այս հիվանդությունները հիմնականում առաջանում են մկանների ու հոդերի վրա գործադրվող անընդհատ լարվածության հետևանքում։
Երբ մեզ թվում է, որ մենք շատ հարմար տեղավորվել ենք համակարգչի փափլիկ աթոռի վրա, իրականում ընդունում ենք խիստ անբնական դիրք, որի արդյունքում մեր ձեռքերն անընդհատ լարված են, երբ տեքստ ենք հավաքում ստեղնաշարի վրա և անընդհատ ծռում ենք մեր մեջքն ու վիզը։ Ուստի պետք չէ զարմանալ, եթե ձեզ մոտ անակնկալ ի հայտ գան սուր ցավեր մեջքի, վզի և արմունկային հոդերի շրջանում։
Հայտնի են դեպքեր, երբ համակարգչի դեմ երկար նստելուց ողնաշարի սկավառակների խախտում է եղել՝ վզի և գոտկատեղի շրջանում։
Ամբողջական՝ լսիր հոլովակում