cluber.com կայքը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ սխալ անձանց հետ ամուսնանում:
Մենք չենք հասկանում ինքներս մեզ: Եթե մենք մեր բնավորությունն այնքան էլ լավ չենք ճանաչում, ակնհայտ է, որ մենք չենք կարողանա հասկանալ, թե ում ենք փնտրում ամուսնության նպատակով:
Մենք չենք հասկանում այլ մարդկանց: Փոխադարձ շփումների ընթացքում մարդկանց թվում է, թե նրանք շատ լավ ճանաչում են միմյանց: Երբեմն նրանց կարծիքով՝ մի քանի անգամ միասին լինելը, նրա ընտանիք այցելելը պատկերացում է տալիս մարդու մասին: Բայց սա նույնն է, ինչ սկսնակ օդաչուն կարծի, թե կարող է թռչել:
Անձի հետ ամուսնանալու համար անհրաժեշտ է ավելի շատ բան իմանալ նրա բնավորության մասին:
Մենք սովոր չենք երջանիկ լինել: Մենք հավատում ենք, որ սիրո մեջ երջանկություն ենք փնտրում, սակայն դա այնքան էլ հեշտ չէ: Իրականում մենք փնտրում ենք այն, ինչ մեզ ծանոթ է:
Ամբողջական լսիր հոլովակում