Երեկ հավանաբար նկատած կլինեք, որ Գյումրիի բողոքի ակցիայի ժամանակ ոչ մի պատգամավոր, ոչ մի քաղաքական դեմք չկար: Ու իմ կարծիքով շատ լավ էր, որ դրանց նմանները էնտեղ չէին, այլապես ինչպես միշտ իրենց ձանձրալի, անիմաստ ու անգրագետ ելույթներով ու ճղճղոցներով մարդկանց ուղեղներն էին լվանալու: Երեկ Գյումրիում հավաքված հազարավոր մարդիկ ավելի լավ էին ինքնակազմակերպվում ու գործում: Այն ինչ արեցին գյումրեցիները մի քանի ժամվա ընթացքում մեզ հայտնի քաղաքական ուժերի առաջնորդներն ու նրանց ենթակաները դա անելու համար, մի քանի քաղաքագիտական վերլուծություն պտի մտածեին, մի քանի գիրք պտի գրեին, մի քանի եկեղեցի ու կազինո պտի բացեին, մի քանի անգամ պտի մարդկանց վրա մատ թափահարեին, մի քանի անգամ պտի գոռգռային թագավորն ապրած կենա ու հետո նոր կողմնորոշվեին ինչ անել:
Մկրտիչ Իսրայելյան