ՄԻՆՉԴԵՌ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ. Մի քանի ժամ առաջ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում դիտարկում իրականացնող ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ կրակոց է արձակվել։ Դիտարկումը կատարվում էր Հադրութի ուղղությամբ, դրա համար երկու կողմերի միջև նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։
Երբ դիտորդները դուրս են բերվել առաջնագիծ, ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով ԵԱՀԿ ներկայացուցիչները որոշել են դադարեցնել դիտարկումը։
Սա Բաքվի կողմից տարիներ շարունակ տարվող քաղաքականության արդյունք է, որը առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Բաքուն ցույց է տալիս իրանհարգալից վերաբերմունքը դիտորդական առաքելության նկատմամբ:
Բագրատ Մովսիսյան