Փառքդ շատ տե՛ր, վերջապես մեր պետության ներկայացուցիչներից լսեցինք հոդաբբաշխ ու ազգի շահերից բխող միանշանակ հայտարարություն։ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը քիչ առաջ պաշտոնապես հայտարերել է, որ մարդասպան Պերմյակովը քրեական պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի Հանրապետությունում։

 

 

 

Սա շատ կարևոր ու սկզբունքային բան եմ համարում։ Ինչպես այն բանի համար, որ մեր վերադասները վերջապես արեցին այնպիսի հայատարարությունը, որն իրենցից ակնկալում էր ժողովուրդը (եթե լավ բան են անում, ժժողովուրդը միշտ էլ կաջակցի), այնպես էլ նրա համար, որ ռուսական քաղաքական վերնախավը վեջապես տեսնի, որ մենք ինչքան էլ կոտրված ու նեղված լինենք՝ ստրկացած չենք ու չի կարելի չափել մեր համբերության սահմանը։

 

 

Գեղամ Ասլամազյան