Համաշխարհային բանկի այսօր հրապարակած կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսական աճի տարեկան ցուցանիշը 2014-ին կկազմի 2,6 տոկոս:
Հիշեցնենք այս կապակցությամբ, որ այս տարվա 11 ամիսներին' հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 3,8 տոկոս:
Ինչ վերաբերվում է 2015-2017 թվականներին, ապա ՀԲ կանխատեսման համաձայն, 2015-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,3 տոկոս, 2016-ին' 3,7 տոկոս, իսկ 2017-ին' 4,1 տոկոս:
Հայկ Համբարձումյան